Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Երևանում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
«Երկկողմանի հանդիպմանը ներկա էին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխնախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության բազմակողմանի հարցեր», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։