Օգոստոսի 15-ին ԼԵռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ղարաբաղի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության զարգացումներին: