Մատչելիության հղումներ

Ուորլիք․ «Մենք մշտապես կապ ենք հաստատում նախագահների և նախարարների հետ»


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և հաճախ հանդիպումներ են անցկացնում, ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նա նշել է, որ թեև օգոստոս ամսին պլաններ չկան, համանախագահները այդուհանդերձ փորձում են շարունակել սերտ կապերը և համագործակցությունը կողմերի հետ։

«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահները ցանկություն են հայտնել կրկին հանդիպելու՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման հասնելու համար։ Մենք ուսումնասիրում ենք նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։ Գոյություն ունեցող առաջարկները ուսումնասիրելու համար մենք մշտապես կապ ենք հաստատում նախագահների և նախարարների հետ», - ասել է ամերիկացի համանախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG