Ի կատարումն 2016 թվականին ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. նստաշրջանի որոշման` օգոստոսի 16-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն ՀԱՊԿ անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: