Հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի հայտարարությունը:
Աղբյուրի համաձայն, Հերիկ Սարիբեկի Աղեցյանը ադրբեջանցի զինծառայողների կողմից ձերբակալվել է օգոստոսի 7-ին՝ դեպի Նախիջևան տանող ճանապարհին, Սադարակի հատվածում: ԱՊԱ-ն նշում է, թե հանձաժողովն այդ մասին տեղեկացրել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին: