Նախնական տվյալներով, Թայլանդում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան, տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Վերջին 24 ժամվա ընթացքում Թայլանդի հարավային հատվածում գտնվող զբոսաշրջային քաղաքներում ավելի քան հինգ տարբեր պայթյուններ են որոտացել։ Չորս մարդ մահացել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։