Օգոստոսի լույս 10-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 17 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: