Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ այսօր ժամը 13:10-ի ԱԻՆ ճգնաժամային կենտրոն ահազանգ է եղել, որ Գյումրիի Հակոբյան փողոցում երկու տան տանիք է այրվում:
«Դեպքի վայր մեկնած հրշեջները սակայն նկատել են որ չորս տան տանիք է այրվում: Կրակը արագ տարածվել է, քանի որ տներն իրար շատ մոտ են գտնվել», - ասաց Կարապետյանը՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ այրվել է յոթ տան տանիք, երկու տուն այրվել է գույքի հետ միասին:
«Հրդեհից վնասվել է շուրջ 1000 քառակուսի մետր: Դեպքի վայրում ութ մարտական հաշվարկ տեխնիկա է աշխատում: Այս պահին դեռ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են», - ասաց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը։