Մատչելիության հղումներ

Աշոտ Կարապետյանը համաձայն է աշխատանքից իրեն ազատելու որոշման հետ


Աշոտ Կարապետյան, արխիվ
Աշոտ Կարապետյան, արխիվ

Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը համաձայն է աշխատանքից իրեն ազատելու՝ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշման հետ։

Այսօր «Ազատության» հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ պատճառների մասին չի ցանկանում խոսել, բայց պատրաստ է ցանկացած հրաման կատարել։

«Ես, որպես զինվորական, պատճառ չեմ ասում, և պատրաստ եմ ցանկացած հրաման, հրահանգ անելու, և ամեն հրաման էլ իրա տեղին է, իրատեսական է», - ասաց Երևանի նախկին ոստիկանապետը։

Հարցին, թե համաձա՞յն է այդ հրամանի հետ, Կարապետյանը պատասխանեց. - «Իհարկե համաձայն եմ»։ Պաշտոնանկության պատճառների մասին Կարապետյանը, սակայն, խորհուրդ տվեց ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտել։

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք պատրաստ է վերադառնալ ակտիվ աշխատանքի, Երևանի նախկին ոստիկանապետը պատասխանեց. - «Ամեն ինչ որոշվում է, երբ որ կորոշվի, մի անհանգստացեք, ես կադրերի ռեզերվում եմ»։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ պաշտոնական հաղորդագրություններին ավելացնելու ոչինչ չունի։

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հայտնեց, որ Սարի թաղի դեպքերի համար պահանջում է Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի պաշտոնանկությունը։

Աշոտ Ահարոնյանը «Ազատության»-ը ասաց, որ հրաժարականները պահանջելով չի, և եթե կրկին պաշտոնանկություններ լինեն, հաղորդագրություն կտարածեն։

Երեկ Ոստիկանությունը տեղեկացրեց, որ Ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, Վլադիմիր Գասպարյանի հրամաններով, ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի:

Հարցին, թե այդ ծառայողական քննությունների շրջանակներում արդյո՞ք քննվում են Լևոն Երանոսյանի գործողությունները, Ահարոնյանը չպատասխանեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG