Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով, ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի:
Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով Երևանի ոստիկանապետ է նշանակվել Սարգիս Մարտիրոսյանը, որը մինչև նոր նշանակումը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը: