Մատչելիության հղումներ

Գևորգ Կոստանյանը հրաժարական տվեց


Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել, տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը։

Մելքոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Հայաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է Հայաստանի նախագահին՝ խնդրելով ընդունել գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016 թվականից վայր է դնում Հայաստանի գլխավոր դատախազի իր լիազորությունները», - գրել է գլխավոր դատախազի խորհրդականը։

2013 թվականի հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովը ձայների 103 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ հավանություն էր տվել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը գլխավոր դատախազի պաշտոնում: Կոստանյանի թեկնածությունը Ազգային ժողով էր ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG