Կառավարության այսօրվա որոշմամբ, կստեղծվի «Էներգաիմպէքս» փակ բաժնետիրական ընկերություն, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի: