Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը շփման գիծը դիտարկող ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր


Շփման գծի դիտարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, արխիվ
Շփման գծի դիտարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկումն իրականացրել է շփման գծի հակառակ կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG