Մատչելիության հղումներ

Արայիկ Խանդոյանին մեղադրանք առաջադրվեց


«Սասնա ծռեր»-ի անդամներից Արայիկ Խանդոյանին («Միայնակ գայլ») նախաքննական մարմինն այսօր մեղադրանք առաջադրեց երկու՝ պատանդ վերցնելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածներով։

Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ իր պաշտպանը մեղադրանքը չի ընդունել և փաստաթղթերի տակ չի ստորագրել։

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Խանդոյանի խափանման միջոցի հարցը դեռևս չի քննարկվել։

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իշխանություններին, խմբի 20 անդամները ձերբակալվեցին։ Հաջորդ օրը ԱԱԾ-ն հայտարարեց, որ Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու գործով 47 ձերբակալված և կալանավորված կա։ ԱԱԾ-ն նաև հայտարարեց, որ հարուցված գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, սակայն չմանրամասնեց, թե խմբի որ անդամը որ հոդվածով է ձերբակալված կամ կալանավորված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG