Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ. «Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն»


«Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին», - հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը` քիչ առաջ տարածված հայտարարությամբ:

«Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան», - նաև ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG