Մատչելիության հղումներ

Լևոն Երանոսյան. «Մի հատ անալիզ արեք»


Գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձություններից հետո առանց միջադեպերի է անցել: Մեկ-երկու անգամ դատարկ միկրոավտոբուսներ են անցել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտուց ներս և դուրս բերել ոստիկանների: Բացի այդ տարածք է մուտք գործել շտապօգնության մեկ մեքենա և որոշ ժամանակ անց վերադարձել:

Առավոտյան «Ազատությունը» փորձեց գիշերային իրադարձությունների մասին մեկնաբանություն ստանալ տարածքում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանից:

Մեր հարցին` «ի՞նչ կարող եք ասել գիշերային իրադարձությունների հետ կապված` բռնություններ կիրառվեցին լրագրողների դեմ», Երանոսյանը արձագանքեց` «ես չգիտեմ, ես չգիտեմ»:

«Ազատության» դիտարկմանը` «բայց կարծես թե Ձեր հրամանով սկսվեց ամեն ինչ», փոխոստիկանապետը նախ ասաց` «ի՜, ամոթ է», հետո պատասխանեց. - «Մի հատ անալիզ արեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG