Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատուն․ «Փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն րնդունելի միջոցներ չեն»


Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը վերահաստատում է առավելագույն զսպվածություն հանդես բերելու, օրենքի սահմաններում գործելու ու իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու կոչն՝ ուղղված բոլոր կողմերին, ասված է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

«Մենք խորապես մտահոգ ենք պատանդների հետ կապված շարունակվող իրավիճակով և կոչ ենք անում անհապաղ, անվնաս ու առանց պայմաններ առաջ քաշելու ազատ արձակել չորեքշաբթի օրվանից գերված բուժաշխատողներին, ու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Էրեբունու ոստիկանական տարածքից», - նշված է հաղորդագրությունում․ - «Վերահաստատում ենք, որ Հայաստանում տևական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն րնդունելի միջոցներ չեն»:

ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել է նաև իրավապահների գործողություններին՝ նշելով․ - «ՀՀ կառավարությանը և ուժային կառույցներին հորդորում ենք կարգը պահպանել այնպես, որ ապահովված լինեն Հայաստանի ԲՈԼՈՐ քաղաքացիների ազատ արտահայտվելու ու խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները և երաշխավորված լինի, որ ոստիկանության կողմից բերման ենթարկված բոլոր անձանց հանդեպ լինի արդարացի վերաբերմունք ու ապահովվեն օրենքով նախատեսված պատշաճ իրավական գործընթացներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG