Մատչելիության հղումներ

Կրակոցներ ՊՊԾ գնդի տարածքում, կա մեկ վիրավոր


Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել, կրակողներից մեկը վիրավոր է։

«Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը», - ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը։

Հակադարձելով Ոստիկանության հայտարարությանը, ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ իրենք չեն կրակել ոստիկանների ուղղությամբ։ «ԱԱԾ ներկայացուցչի հետ կապ հաստատեցինք, ասաց՝ «դուք կրակում եք, դրա համար մենք կրակում ենք»։ Բայց մենք չենք կրակում իրենց վրա, մենք կրակում ենք մեր տարածքում՝ մեր անվտանգությունն ապահովելու համար, օրինակ, սարքի վրա ենք կրակում, որ ռումբ չլինի, պայթի, մեզ վնասի» - ասաց Ավետիսյանը։

Նա նշեց, որ այս պահին բժիշկներն օգնություն են ցուցաբերում վիրավոր Խանդոյանին։ «Ոսկորը վնասված չի, փափուկ հյուսվածքի վնասվածք է, ինչ աստիճանի ծանրության է, չեմ կարող ասել, բայց ձախ ոտքը վնասված է», - ասաց Ավետիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG