Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյանն ազատ է արձակվում


Լևոն Բարսեղյան, արխիվ
Լևոն Բարսեղյան, արխիվ

Քննիչն այսօր որոշում է կայացրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին, «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«Քննիչը ստացել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, և եզրակացության համաձայն՝ Լևոն Բարսեղյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել նրան անհապաղ կալանքից ազատելու մասին», - ասաց Տռուզյանը։

Բարսեղյանը, հիշեցնենք, բերման էր ենթարկվել, այնուհետև ձերբակալվել հուլիսի 27-ի՝ Ազատության հրապարակից մեկնարկած երթից հետո։ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Բարսեղյանի տաբատի գրպանում հայտնաբերվել է ծալովի դանակ, ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն։ Հարուցվել էր քրեական գործ։ Բարսեղյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն էր նշանակվել։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG