«Ազատություն»․ - Ձեզ համար Պավել Մանուկյանը և «Սասնա ծռեր» խմբի անդամները ովքե՞ր են:
Խանջյան․ - Մեր սիմվոլիկ պատմության մեջ հերոսներ են իրենք, իրենց գործունեությունը, որ տարած են հստակաբար, ծառայած են մեր երկրին, և ես կկարծեմ, որ կրնա ըլլալ, որ մի քիչ բորբոքիչ ձևով, և կհասկանամ, որ հուսահատության արտահայտություն է իրենց զինյալ այս պոռթկումը պետության հանդեպ:
«Ազատություն»․ - Դուք հավատո՞ւմ եք, որ նրանց կոչով Հայաստանի նախագահը կարող է հրաժարվել պաշտոնից:
Խանջյան․ - Ես կկարծեմ, որ իրենց կոչը չէ՝ ժողովրդին կոչով է, որ պիտի ըլլա այդ փոփոխությունը, եթե ժողովուրդը շարունակե իր կեցվածքը, և ըստ երևույթին՝ այսօր ժողովուրդը այլևս չի վախենար: Նույնիսկ եթե ոստիկանությունը պիտի գա և ամբարտավան ձևով, առանց իրավունքներու, ժողովրդին վախցնե՝ ժողովուրդը այլևս պատրաստ չէ վախենալու: Կարծեմ, թե ժողովուրդն ալ կփորձե հերոսներու օրինակով դառնալ մասնակից փոփոխության:
«Ազատություն»․ - Իսկ Ձեր ամուսինը կիսո՞ւմ է Ձեր քաղաքական հայացքները:
Խանջյան․ - Հարկավ: Ինքը իր մոտեցումներով՝ վերջիվերջո հստակ է իրեն համար, որ այս երկրի մեջ մեծ հարցեր կան, և մեր պարտականությունն է, նաև իր պարտականությունն է մասնակից դառնալ ամենալավագույն ձևով: Մինչև այսօր մեր մասնակցությունը մշակութային մասնակցություն էր․․․
«Ազատություն»․ - Պատրաստ եք նաև քաղաքակա՞ն մասնակցություն ունենալ:
Խանջյան․ - Գոնե ես անձնապես՝ այո, ըստ երևույթին: Բայց ադիկա որովհետև իմ նաև քաղաքական անցյալիս պատկերն է: Իսկ Ատոմին համար ալ, եթե պետք է ավելի հաստատե իր կեցվածքը, վստահ եմ առանց կասկածի, որ պիտի մասնակից դառնա: