Մատչելիության հղումներ

Ահարոնյան. Գյումրիում կրակոցների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը


Աշոտ Ահարոնյան, արխիվ
Աշոտ Ահարոնյան, արխիվ

Ոստիկանությունը հերքում է Գյումրիում կրակոցների մասին տեղեկությունները։

«Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ շարունակելով. - «Նշվել է նաև, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից: Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել»։

Ոստիկանությունը զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ է անում՝ չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG