Մատչելիության հղումներ

Փաշինյանը կոչ է անում ԱԺ արտահերթ նիստ հրավիրել


Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետ կապված իրավիճակը ուսումնասիրելու և հանգուցալուծում առաջարկելու հարցերով Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ է նախաձեռնել:

Փաշինյանը նաև կոչ է անում ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Դրա համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն: Նրա խոսքով, այս պահի դրությամբ փաստաթուղթը ստորագրել են ինքը, պատգամավորներ Թևան Պողոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը:

«Ի վերջո քաղաքական ուժերը պետք է գան ու ասեն՝ ինչպես են պատկերացնում այս իրավիճակի լուծումը, և պետք է ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով, որին ոստիկանությունը չկարողանա արգելել, որ նրանք մուտք գործեն պարեկապահակային գնդի տարածք, որպեսզի նրանք գնան և տեղում ծանոթանան իրավիճակին», - ասաց Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG