Այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում է գիշերը փոխհրաձգության ժամանակ վիրավորված, զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։ Նա «Ազատության»-ը փոխանցեց, որ ոստիկաններն իրեն թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն։
Մանուկյանն ասաց, որ այս տասը օրերի ընթացքում մեկ անգամ է կարողացել հեռախոսով խոսել ամուսնու հետ, երբ «Սասնա ծռեր»-ը դեռ կապի միջոցներ են ունեցել։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում «Սասնա ծռեր»-ի քայլը, Մարինե Մանուկյանը պատասխանեց. - «Նենց, ոնց որ հայ ժողովուրդը»։
Նշենք, որ այս պահին հիվանդանոցում է նաև Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, նրան թույլատրել են տեսակցել Պավել Մանուկյանին։