Գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի վիրավոր երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, վիրահատվել են, նրանց վիճակը գնահատվում է բավարար, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը։
«Երկուսն էլ ոտքերի հրազենային վիրավորում են ստացել, մեկը՝ հրազենային կույր վիրավորում, մյուսը՝ հրազենային թափանցող վիրավորում ու կոտրվածք։ Ստացված հրազենային վիրավորումներն այնպիսին են, որ հետագայում նրանք ոչ մի խնդիր չեն ունենա», - ասաց Մանգոյանը։
Այս պահին ոստիկանները, այդ թվում՝ դիմակավոր, հսկում են հիվանդանոցի մուտքը։
Վիրավորներից մեկի՝ նկարիչ Աշոտ Պետրոսյանի դուստրը՝ Տաթև Պետրոսյանը, ով այցելել է հորը, խնդրում է օգնել իրեն փաստաբան գտնել. - «Ժողովուրդ, խնդրում ենք, օգնեք, մեզ փաստաբան է պետք, ում զանգում ենք, բոլոր փաստաբաններն այս պահին հրաժարվում են, մի հինգ փաստաբանի արդեն զանգել ենք, տարբեր պատճառներով չեն գալիս»։
Աղջիկն ասաց, որ ոստիկանները գնացել են իրենց տուն, փորձել են իրեն համոզել, որ գնա Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք ու հորը համոզի՝ զենքերը վայր դնել:
Մանրամասներն՝ ավելի ուշ