Մատչելիության հղումներ

ՔԿ. Չուգասզյանի խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում


«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյան, արխիվ
«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյան, արխիվ

«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հետախուզում է հայտարարվել: «Ազատության» հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Չուգասզյանը, հիշեցնենք, իրենց շարժման մյուս ղեկավարների հետ կալանավորվել էր անցած տարի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով, օրեր անց նրանց խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ:

Տվյալ գործով շարունակվող նախաքննության ընթացքում, ըստ Քննչական կոմիտեի, անհրաժեշտություն է առաջացել Գարեգին Չուգասզյանի և այլ անձանց մասնակցությամբ քննչական գործողություններ իրականացնել, նրանց ուղարկվել են ծանուցագրեր, բայց Չուգասզյանը չի ներկայացել, պարզվել է նաև, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց պատշաճ կերպով ծանուցելու նախաքննական մարմնին: Այդ իսկ պատճառով, դատարանը որոշել է Չուգասզյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Հուլիսի 17-ին զինված խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելուց հետո անհետացած Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG