Գիշերը Խորենացի փողոցում համեմատաբար խաղաղ անցավ: Արդեն վեցերորդ օրը Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավված պահող՝ իրեն «Սասնա ծռեր» անվանող զինված խմբի մի քանի տասնյակ աջակիցներ այսօր լուսացրեցին փողոցում, և ոստիկանությունը չփորձեց ցրել նրանց, ինչը տեղի էր ունեցել նախօրեին՝ կոշտ բախումների հետևանքով:
Տե՛ս նաև այստեղ