Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին և համագործակցության զարգացման հեռանկարին, խոսել ապագային միտված հարցերի մասին, նաև մտքեր փոխանակել տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: