Հուլիսի 20-ից 22-ը Հայաստանում է գտնվում ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ-ի փոխանցմամբ, այսօր ռուսական պատվիրակությանն ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանն առնչվող հարցեր: