Հինգշաբթի վաղ առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը զգուշացրեց Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին, որ հավաքը անօրինական է, և կոչ արեց նրանց լքել տարածքը։ Ցուցարարները, սակայն, մնացին տեղում։
Երկրորդ անգամ նույն կոչը անելով՝ ոստիկանները 15 րոպե ժամանակ տրամադրեցին տարածքն ազատելու համար։ Ցուցարարները այս անգամ ևս չենթարկվեցին, և քիչ անց ոստիկանական պատնեշի ետևից դուրս գալով՝ իրավապահները սկսեցին բերման ենթարկել նրանց։ Բերման ենթարկելիս ոստիկանական պատնեշի ետևում հայհոյանքներ էին լսվում թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների կողմից։ Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ կիրառվեց։
Ոստիկանության այդ գործողություններից հետո Խորենացու պողոտայում ցուցարարներ չմնացին։
Բերման ենթարկվեցին նաև ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։