Մատչելիության հղումներ

Էրդողանը արտակարգ դրություն հայտարարեց


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմում է Ստամբուլի իր նստավայրի դիմաց հավաքված աջակիցներին, 19-ը հուլիսի, 2016թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմում է Ստամբուլի իր նստավայրի դիմաց հավաքված աջակիցներին, 19-ը հուլիսի, 2016թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել՝ անցած շաբաթավերջին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։

BBC-ի փոխանցմամբ, խոսելով կառավարության նիստից հետո՝ Էրդողանը ասել է, որ արտակարգ դրությունը անհրաժեշտ է «այս սպառնալիքը հնարավորիս շուտ վերացնելու համար», և հավելել, թե ձեռնարկվող միջոցները կամրապնդեն ժողովրդավարական արժեքները, օրենքի գերիշխանությունը և ազատությունը։

Թուրքիայի նախագահը «նահատակներ» է անվանել հեղաշրջման փորձի դեմ պայքարելիս զոհվածներին և վստահեցրել, որ ազգը «երբեք չի մոռանա իրենց կյանքը կորցրածների խիզախությունը և ինքնազոհաբերումը»։

Օտարերկրյա պետությունները, ասել է Էրդողանը, պետք է հեռու մնան Թուրքիայի գործերից։ «Այս ազգը իրավունք ունի որոշելու մեր սեփական ճակատագիրը», - նշել է Թուրքիայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG