Մատչելիության հղումներ

Քերրի․ ԱՄՆ-ը և Ռուսաստանը համատեղ աշխատում են ղարաբաղյան կարգավորման վրա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, Մոսկվա, 14-ը հուլիսի, 2016թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, Մոսկվա, 14-ը հուլիսի, 2016թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ռուս -ամերիկյան հարաբերությունների համատեքստում:

NBC-ին տված հարցազրույցում Քերրին ասել է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը մի շարք ուղղություններով համատեղ աշխատում են, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Նա հայտնել է, որ օրերս Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, փոխանցում է «Ինտեֆաքս»-ը:

Հիշեցնենք հուլիսի 14-15-ը ԱՄՆ պետքարտուղարը այցելել էր Մոսկվա, որտեղ բանակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG