Ամերիկայի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում այսօր մեկնարկում է Հանրապետական կուսակցության համագումարը, որի ընթացքում ակնկալվում է միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփի պաշտոնական առաջադրումը նոյեմբերի 8-ին սպասվող նախագահական ընտրություններում որպես Հանրապետական կուսակցության թեկնածու:
Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը նախատեսվում է հաջորդ շաբաթ՝ Ֆիլադելֆիայում, որտեղ կուսակցությունը, ինչպես սպասվում է, նախագահական ընտրություններում կառաջադրի ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թեկնածությունը: