Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ իրենց ունեցած նախնական տեղեկություններով՝ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել:
Թվիթեր միկրոբլոգային հարթակում տարածված հաղորդագրությունում Հայաստանի ԱԳՆ-ն նաև տեղեկացնում է. - «Հայտնում ենք, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552»:
Թուրքիայում այս գիշեր ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել, որի ընթացքում սպանվել է առնվազն 90 մարդ: Իշխանությունները հայտարարել են, որ հեղաշրջման փորձը ձախողվել է, և իրավիճակը վերահսկվում է։ Հեղաշրջման փորձ կատարելու կասկածանքով մինչև այս պահը ձերբակալվել է 1,563 զինծառայող: