Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են անել ավելին՝ աշխարհին օգտակար լինելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երեկ երեկոյան Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
ԱՄՆ Պետքարտուղարության փոխանցմամբ՝ Քերրին նշել է, որ խոսքը ոչ միայն Սիրիայի, Ուկրաինայի խնդիրների մասին է, այլև համագործակցության մյուս պոտենցիալ ոլորտների:
«Կցանկանայի նշել մեր համատեղ ջանքերը՝ կարգավորելու և լուծելու հակամարտւթյունները, որոնք, մեր համոզմամբ, կարևոր են և պետք է կարգավորվեն», - իր հերթին, հայտարարել է Ռուսաստանի նախագահը: