Մատչելիության հղումներ

Ղարաբաղցիների ճնշող մեծամասնությունը դեմ է տարածքներ վերադարձնելուն


Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, արխիվ

Ստեփանակերտում «Ազատության» անցկացրած հարցախույզը վկայում է, որ շարքային քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է հիմնախնդրի կարգավորման շրջանակում տարածքներ վերադարձնելուն՝ անգամ անկախ կարգավիճակի դիմաց:

«Թանկ գնով վերցված տարածք է, ո՞վ պիտի հանձնի: Չափից շատ թանկ գին ենք վճարել դրա համար: Ոչ մի դեպքում չէ», - ասաց մի երիտասարդ կին:

«Չեմ կարծում, թե պատրաստ են զիջել, որովհետև այսքան արյուն ու այսքան կյանքերը, որ տվեցինք, նրա համար էր, որ մեր մի թիզ հողը անգամ չտուժի: Չեմ պատկերացնում, որ այդպիսի սխալ քայլ պետք է անենք», - հավելեց նրա ուղեկիցը:

Իսկ միջին տարիքի մի տղամարդ ասաց․ - «Խի անպայման դրա դիմա՞ց պիտի կարգավիճակ տան: Չէ: Հենա ուրիշ մոմենտներ կան, ուրիշ մոմենտներով թող տան»:

«Էդ հողերը տալու էլ չենք, կարգավիճակը ուշ թե շուտ լինելու ա», - համոզված ասաց մի տարեց տղամարդ:

Այն ստեփանակերտցիները, ովքեր չէին բացառում տարածքների վերադարձը կարգավիճակի դիմաց, ունեին հստակ վերապահումներ․ - «Ոչինչ, համաձայն եմ, էդ վերցրած հողերից որը պետք չի Ղարաբաղին, թող տան, բայց Ղարաբաղի հարցը լուծվի: Որ իրանց կազմում ոչ մի ժամանակ չլինենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG