Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը երեկ ընդունեց Դեյվիդ Քեմերոնի հրաժարականը, և Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Թերեզա Մեյը պաշտոնապես նշանակվեց երկրի վարչապետ:
Նոր պաշտոնում Մեյը խոստացել է «արմատախիլ անել անարդարությունը» և «կառուցել ավելի լավ Բրիտանիա»: Թերեզա Մեյը նաև ասել է, որ աշխատելու է միասնական պահել Միացյալ Թագավորությունը և շտկել տարաձայնությունները, որոնք առաջացել են Brexit-ի հետ կապված․ Անգլիան և Ուելսը, հիշեցնենք, կողմ էին, իսկ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան՝ դեմ Եվրամիությունից երկրի դուրս գալուն: