Օգոստոսի 8-ին ակնկալվում է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում: Այս տեղեկատվությունը հաջորդեց Ռուսաստանի արտգործնախարարի Բաքու այցին, երբ Սերգեյ Լավրովը հայտնեց, որ երեք երկրների առաջնորդները շուտով կհանդիպեն «տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափով»:
Օրակարգում տնտեսական համագործակցության հարցերն են, կքննարկվի նաև Կասպից ծովի կոնվենցիան: