Այսօր ժամը 8:26-ից սկսած, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ, հակառակորդը շփման գծից 30 կիլոմետր խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անցկացնում է ուսումնամարզական թռիչքներ: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ժամը 11-ի դրությամբ այդ թռիչքներում ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ:
«Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին», - ասված է հաղորդագրությունում: