Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Վրաստանի տարածքում․ ցնցումը զգացվել է նաև Հայաստանի հյուսիսում, Երևանում


Այսօր ժամը 14:14-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում, էպիկենտրոնը՝ Վրաստանի տարածքում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ 41.20 աստիճան և արևելյան երկայնության 43.92 աստիճան՝ Բավրա գյուղից 13 կիլոմետր հյուսիս-արևելք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալլ, Երևանում՝ 3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG