Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են, որ գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով, ելնելով անվտանգությունից, Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը 4x4 թեթև մարդատար ավտոմեքենաների համար հետաձգվել է։
Նախնական տվյալներով՝ ավտոճանապարհը փորձնական կբացվի հուլիսի 6-ին, փոխանցում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը՝ խոստանալով իրավիճակի փոփոխության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։
Հիշեցնենք, ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը արդեն տասն օրից ավելի փակ է՝ քարաթափման պատճառով, Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:
Լարսի ավտոճանապարհի փորձնական բացումը 4x4 թեթև մարդատար մեքենաների համար նախատեսված էր երեկ ժամը 17-ին, սակայն հորդառատ անձրևների պատճառով արդեն երկրորդ անգամ հետաձգվում է: