Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. Ինջիրլիքի ռազմակայանի համատեղ օգտագործման հարցը չի քննարկվում


Թուրքիայի ՌՕՈւ F-16 օդանավը վայրէջք է կատարում Ինջիրլիքի ռազմակայանում, արխիվ
Թուրքիայի ՌՕՈւ F-16 օդանավը վայրէջք է կատարում Ինջիրլիքի ռազմակայանում, արխիվ

Թուրքիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի գործում, սակայն Ինջիրլիքի ռազմակայանի համատեղ օգտագործման թեման չի քննարկվում: Այսօր այդ մասին Թուրքիայի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որոնց համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարարը TRT Haber հեռուստաալիքի եթերում Մոսկվային առաջարկել էր Ինջիրլիքի ռազմակայանը համատեղ օգտագործել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:

«Իմ խոսքերը սխալ են հասկացել», - կառավարության այսօրվա նիստի ժամանակ պնդել է Չավուշօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG