Մատչելիության հղումներ

Բաղդադում պայթյունի զոհերի թիվը հասավ 125-ի, երկրում եռօրյա սուգ է


Իրաք - Պայթյունը Բաղդադի մարդաշատ առևտրային թաղամասում հուլիսի լույս 3-ի գիշերը
Իրաք - Պայթյունը Բաղդադի մարդաշատ առևտրային թաղամասում հուլիսի լույս 3-ի գիշերը

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 125 մարդ է զոհվել, այդ թվում՝ 25 երեխա և 20 կին, կա 147 վիրավոր։

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Լրատվական գործակալությունները նշում են, որ սա ամենաարյունալի հարձակումն է Իրաքում վերջին մի քանի տարվա ընթացքում: Կատարվածի կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG