Իրաքի պաշտոնյաներն ու իրավապահները հաստատել են, որ այսօր վաղ առավոտյան Բաղդադում տեղի ունեցած պայթյունն իրականացրել են «Իսլամական պետության» զինյալները: Մայրաքաղաքի առևտրային կենտրոնում որոտացած պայթյունն առնվազն 75 մարդու կյանք է խլել: Բաղդադի արևելյան մասում տեղ ունեցած երկրորդ պայթյունի հետևանքով այսօր ևս 5 մարդ է սպանվել, 16-ը վիրավորվել են:
Իրաքի մայրաքաղաքի վրա այս հարձակումները տեղի են ունենում այն բանից հետո, երբ երկրի զինված ուժերը ազատագրեցին «Իսլամական պետության» զինյալների կենտրոններից մեկը՝ Ֆալուջա քաղաքը: