Հունիսի 30-ին իսպանական Պայպորտա քաղաքը, ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը, պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
«Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ներկայացված հայտագրին։ Այս քայլով Պայպորտան համալրեց շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։