Հուլիսի 4-ին Հայաստանում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կընդունի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը կանցկացվի Հայաստանի արտգործնախարարի նախագահությամբ, ինչից հետո Էդվարդ Նալբանդյանը և Նիկոլայ Բորդյուժան հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
ՀԱՊԿ-ին, հիշեցնենք, անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: