Մատչելիության հղումներ

Պուտինն ու Օլանդը քննարկել են ղարաբաղյան խնդիրը


Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը, արխիվ
Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը, արխիվ

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

Ըստ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի, Պուտինը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավար, Օլանդին է ներկայացրել հունիսի 20-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ՝ Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքները։

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հույս են հայտնել, որ այդ բանակցություններում ձեռք բերված արդյունքները կօգնեն նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը։

Կողմերը պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը։

Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Փարիզում կհանդիպեն։

«Ֆրանսիական կողմն առաջարկել է նման հանդիպում կազմակերպել, և մենք դեմ չենք», - Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսին ասել է Մամեդյարովը։

Հայաստանի արտգործնախարարությունը դեռևս չի հաստատել նախագահների առաջիկա հանդիպման մասին Մամեդյարովի հայտարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG