Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը հանդիպում կունենան Փարիզում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Ֆրանսիական կողմն առաջարկել է նման հանդիպում կազմակերպել, և մենք դեմ չենք»,- այսօր Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսին ասել է Մամեդյարովը՝ հավելելով՝ «Մեզ համար կարևորը բանակցությունների արդյունքն է, մենք չենք ցանկանում բանակցել՝ բանակցելու համար»:
Հայաստանի արտգործնախարարությունը դեռևս չի հաստատում նախագահների առաջիկա հանդիպման մասին Մամեդյարովի հայտարարությունը: