Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր հրապարակված հրամանագրով Վաղինակ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ:
Հիշեցնենք, ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն էր, ով աշխատանքից ազատվեց նախագահի ապրիլի 26-ի հրամանագրով։