Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը ստորագրեցին ԸՕ շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը


Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև 4+4+4 ձևաչափով ընթացող բանակցությունների արդյունքում Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի դահլիճում հունիսի 16-ին ստորագրվեց նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փախհամաձայնության մասին հայտարարությունը:

Հայտարարությունը ստորագրեցին Ազգային ժողովի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները, ինչպես նաև իշխանական Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները:

Բանակցություններին մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց ստորագրությունը չեն դնի Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության ներկայացրած առաջարկների տակ, այլ կպահպանեն չեզոքություն և հանդես կգան առանձին հայտարարությամբ:

4+4+4 ֆորմատով ամիսներ շարունակվող բանակցություններից հետո, երեկ իշխանությունը հայտարարեց, թե պատրաստ է քաղհասարակության և ընդդիմության ներկայացրած հինգ պահանջներից չորսին լուծումներ տալ, և, ըստ այդմ, փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։

Այդ փոփոխությունների համաձայն, կուսակցությունների համար հասանելի կլինեն անգամ այն տեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, որտեղ նրանք չեն ունեցել հանձնաժողովի անդամներ կամ վստահված անձինք։ Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը մինչև ընտրությունները կտրամադրի անվճար։ Քվեարկությունից առաջ կստուգվեն նաև ընտրողների տասը մատնահետքերը։ Բոլոր 2000 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, ընտրական գործընթացը կհեռարձակվի նաև ուղիղ եթերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG