Մատչելիության հղումներ

Արգենտինացի անվանի բանդոնեոնահարը համերգով հանդես կգա Երևանում


Մայիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա արգենտինացի հայտնի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն:

Ծրագրում արգենտինական տանգոն է․ հնչելու են Աստոր Պիացոլլայի, Յակոբ Գադեի, Մարիանո Մորեսի և այլ արգենտինացի հեղինակների շատ հայտնի ստեղծագործություններ, որոնք ուղեկցվելու են նաև պարային կատարումներով:

Ուշագրավ է, որ արգենտինյան տանգոյի պարային կատարումներով, ի թիվս այլոց, հանդես է գալու նաև աշխարհահռչակ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ ավստրալուհի Արիաննա Կաոիլին:

Համերգը նվիրվում է հայ-արգենտինական բարեկամությանն ու համագործակցությանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ասաց, որ Արգենտինայի և Հայաստանի միջև վաղուց ի վեր են ստեղծվել ոչ միայն ջերմ բարեկամական, այլև գործարար և մշակութային կապեր, որոնք ավելի են ամրապնդում երկու երկրների և երկու ժողովուրդների բարեկամությունն ու փոխադարձ համագործակցությունը:

Իսկ Կառլոս Բուոնոն շեշտեց, որ հայրենքում ինքը շատ հայ բարեկամներ ունի հայկական համայքնում, նրանցից շատ է լսել մեր ժողովրդի պատմության և մշակույթի, նաև երաժշտության մասին:

Նշեց նաև, որ մանկուց նվագել է, երբեմն նաև ստեղծագործում է, տարեկան առնվազն 100 համերգ է տալիս աշխարհի ամենատարբեր անկյուններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG